Մեր մասին
Մեր մասին
MM Consulting-ը մատուցում է հաշվապահական և ֆինանսական ծառայություններ, իրականացնում է խորհրդատվություն հարկային, հաշվապահական և ֆինանսական ոլորտներում։ Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին՝ ֆինանսական կառավարման և հաշվապահության ոլորտում փորձ ունեցող մասնագետների կողմից։
Ընկերության հիմնադիր Արփինե Սուլթանյանը երկար տարիներ աշխատել է տարբեր բիզնեսների հետ՝ հասկանալով հայկական բիզնես միջավայրի իրական խնդիրները։ Չնայած սկզբնական փուլում եղել են բազմաթիվ մարտահրավերներ, նրա հետևողականության և նվիրված աշխատանքի շնորհիվ MM Consulting-ը կարողացավ ձևավորել կայուն և վստահելի համագործակցություններ տարբեր ոլորտների բիզնեսների հետ։
Մեր առաջին հաճախորդները եղել են գործընկերների և գործարար շրջանակների միջոցով ձևավորված կապերը։ Ժամանակի ընթացքում մեր ծառայությունների որակը և վստահելիությունը նպաստել են նրան, որ հաճախորդների մեծ մասը մեզ է դիմում հենց առաջարկությունների և վստահության հիման վրա։
Այսօր մենք տրամադրում ենք հաշվապահական ծառայություններ, ներքին աուդիտորական և ֆինանսական խորհրդատվական ծառայություններ՝ օգնելով բիզնեսներին և անհատներին արդյունավետ կառավարել իրենց ֆինանսները, նվազեցնել ռիսկերը և կայացնել ճիշտ ֆինանսական որոշումներ։

Մենք աշխատում ենք տարբեր ոլորտների ընկերությունների հետ՝ ներառյալ․
• Տուրիզմ
• Լոգիստիկա
• Շինարարություն
• Արտադրություն
• Ծառայությունների ոլորտ
• Ներմուծում և արտահանում
Բացի բիզնեսներից, մենք տրամադրում ենք նաև անհատական հաշվապահական ծառայություններ՝ ֆիզիկական անձանց համար (օրինակ՝ հայտարարագրերի պատրաստում, բլոգերներ, ստեղծագործական մասնագետներ և այլք)։
Մեր նպատակն է ստեղծել հաշվապահական ծառայությունների մշակույթ, որտեղ արագությունը, թափանցիկությունը և վստահությունը դառնում են համագործակցության հիմք։
As Featured In:
Պատվիրեք Ձեր հաշվապահական լուծումը
Ներկայացրեք Ձեր խնդիրը, և մենք կառաջարկենք օպտիմալ ու արդյունավետ լուծում՝ հստակ հաշվարկներով։
Արագ արձագանք, թափանցիկ պայմաններ և պրոֆեսիոնալ աջակցություն։